Կյանքը de factoՀասարակություն

Սյունիքից կտոր-կտոր վերցնում են, իսկ մենք մինչ հիմա խոսում ենք սևից ու սպիտակից. Արա Զոհրաբյան

2.4kviews

Մեր աչքի առաջ Սյունիքի մասերից կտոր-կտոր վերցնում են, ինչի՞ են ասում դավաճանության հանցակազմի կասկած, երբ մի հանցագործություն է կատարվում, այդ հանցագործության կատարման ապացույցները երբեմն ի հայտ են գալիս հետո: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ նշեց Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:

«Հերիք չէ մենք պատերազմում պարտվեցինք, ամեն օր ունենում ենք ինքնիշխանության և արտաքին անվտանգության կորուստ: Մի քանի գործընկերներով հայց ենք ներկայացրել Վարչական դատարան՝ Պաշտպանության նախարարության և Գլխավոր շտաբի դեմ և խնդրել ենք պարտավորեցնել դատարանին, որ այդ մարմիններն առանց դեմարկացիայի և դելիմիտացիայի չզիջեն այդ տարածքները, խնդրել ենք՝ այս մարմիններին որևէ զիջում չկատարել մինչև դա չլինի: Վարչական դատարանը վարույթ ընդունեց և հայցի ապահովման միջոց ձեռնարկելը մերժեց, հիմա բողոքարկել ենք վերաքննիչ դատարան: Դեկտեմբերի վերջին ենք ներկայացրել, արդեն փետրվարն է, մենք այդ քաշքշուկի մեջ ենք: Ես կարծում եմ, որ եթե պետական մարմիններն իրավական օրենսդրությունը կիրառելուն զուգահեռ մի քիչ հայրենասիրություն դրսևորեն, մենք կկարողանանք կանխել այն, ինչ տեղի է ունենում»:

Նրա խոսքով՝ ցանկացած զիջում, որն իրականացվում է հետագայում, հետ բերելը դժվար է լինելու.

«Ո՞վ էր պատկերացնելու, որ Սյունիքի մարզ գնալն Ադրբեջանի տարածքով է լինելու: Այս տիպի զիջումներն արվում է օրը ցերեկով, բոլորիս աչքի առջև, իսկ մենք մինչև հիմա խոսում ենք սևից ու սպիտակից:

Այսօր էլ մենք տեսնում ենք նմանատիպ իրավիճակներ, և քանի որ դրանք արվել են որոշակի առումով վարագույրների հետևում ձեռք բերված պայմանավորվածությունների հաշվին, ինձ մոտ առավել շատ կասկածներ են առաջացել»,- ասել է Զոհրաբյանը և հավելել, որ նմանատիպ դեպքերում պետք է խոսել հասարակության հետ և ասել, որ նման վիճակում ենք, որոշենք՝ համաձայն ենք գնալ զիջումների, թե ոչ:

Leave a Response