ԳլխավորԿյանքը de factoՀասարակություն

Ադրբեջանական կողմն Արցախում բնակչության տարհանման վերաբերյալ կեղծ փաստաթուղթ է շրջանառում (լուսանկար)

9.1kviews

Ադրբեջանական կողմը համացանցում, մասնավորապես՝ սոցիալական ցանցերում, կրկին ապատեղեկատվություն է տարածում. շրջանառվում է փաստաթուղթ այն մասին, թե, իբր, Արցախի պաշտպանության նախարարությունը բնակչությանը նախազգուշացրել է պատրաստ լինել արտակարգ տարհանման:

ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Տեղեկատվության ստուգման կենտրոնը» հայտնում է, որ տարածվող փաստաթուղթը կեղծ է։

«Դրանում համոզվելու համար բավական է ուշադրություն դարձնել փաստաթղթի կազմությանը և տեքստում առկա սխալներին։ Հարգելի քաղաքացիներ, մի՛ տարածեք նմանատիպ տեղեկություններ, այդպիսով դուք նպաստում եք ադրբեջանական քարոզչության տարածմանը»,- նշված է կենտրոնի տարածած հաղորդագրությունում:

«Մեսինջերներում նման բան ստանալիս լուրջ մի ընդունեք: Ընդհանրապես, վերջին օրերին կտրուկ ակտիվացել են։ Քանի որ ուզում են տպավորությւոն ստեղծել, որ, իբր, շուտով պատերազմ է սկսվելու, ամեն ձևով ու ամեն կողմից նման հնարքրների են դիմում»,- թեմային անդրադառնալով՝ ֆեյսբուքյան իր էջում գրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Leave a Response