Կյանքը de factoՀասարակություն

Ադրբեջանի զինված ուժերը կրակել են Երասխի տների ուղղությամբ․ հրդեհվել է բնակչի 3-4 հազար հակ խոտի դեզը․ ՄԻՊ

644views

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Մոտ մեկ ժամ առաջ՝ հոկտեմբերի 16-ին ժամը 23-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերը թիրախային կրակել են ՀՀ Արարատի մարզի Երասխ համայնքի վրա: Կրակահերթերը եղել են նպատակային՝ քաղաքացիական տների ուղղությամբ:

Գնդակոծությունից անմիջապես հրդեհվել է Երասխ համայնքի բնակչի 3-4 հազար հակ խոտի դեզը: Հրշեջների ժամանակին գալու շնորհիվ է կրակը մեկուսացվել, որ տների ուղղությամբ չտարածվի:

Սրանք ահաբեկչական հանցավոր արարքներ են: Այս սանձարձակությունները ադրբեջանական իշխանությունների թշնամանքի ու ֆաշիզմի քաղաքականության ուղիղ արդյունքն են:

Leave a Response