Կյանքը de facto

Ադրբեջանական սադրանքները շարունակվելու են և դա լինելու է ՀՀ իշխանության լռության ու Արցախի նկատմամբ ունեցած պատասխանատվությունից փախուստի պայմաններում․ Տիգրան Աբրահամյան

443views

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ՝ Արցախում ադրբեջանցիների իրականացրած սադրանքների պատճառահետևանքային կապը շատերի համար ընկալելի կամ բացատրելի չէ, որովհետև ամբողջական տեղեկատվություն չի փոխանցվում:

«Խոսքս միայն վերջին օրերի միջադեպերին չի վերաբերվում։ Իրականում Ադրբեջանը հետպատերազմական ժամանակահատվածում մշտապես տարբեր բնույթի սադրանքների է գնացել, որի մի մասն ուղղակի չի հանրայնացվել»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավորը:

Նա նշել է՝ ճիշտ է, ռուսական խաղաղապահ ուժերն անընդհատ կանխում են իրադրության էսկալացիոն զարգացումները, բայց դրանից ադրբեջանական ագրեսիան չի նվազում և շփման գծի տարբեր հատվածներում տարաբնույթ դրսևորումներ է ունենում։

«Ամենավտանգավորը, որը պետք է արձանագրել, հետևյալն է՝ ադրբեջանական սադրանքների քաղաքականությունը շարունակվելու է և դա տեղի է ունենալու Հայաստանի իշխանությունների լռության, կրավորական կեցվածքի, անտարբերության և Արցախի նկատմամբ ունեցած պատասխանատվությունից փախուստի պայմաններում»,-գրել է պատգամավորը:

Leave a Response