Կյանքը de factoՀասարակություն

ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ այսօր Հայաստանում լռության օր է. քարոզչությունն արգելվում է

59views

Հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ այսօր Հայաստանում լռության օր է: Երեկ երեկոյան քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ամփոփել են քարոզարշավը և իրենց խոսքն են հղել ընտրողներին: Նախընտրական քարոզչությունն այսօր արգելվում է, ԸՕ-ով արգելվում է:

Կեսգիշերից հետո արգելված է ցանկացած քարոզչություն՝ այդ թվում լրատվամիջոցներով, որպեսզի ընտրողները հնարավորություն ունենան մտածելու, թե որ քաղաքական ուժին են տալու իրենց ձայնը։

Նախընտրական քարոզարշավը մեկնարկեց հունիսի 8-ից և տևեց 12 օր։

Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է 26 ուժ՝  22 կուսակցություն և 4 դաշինք։ Ընտրողների ընդհանուր թիվն, այսպիսով, 2 միլիոն 583 հազար 823 է:

Leave a Response