
878views
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ, ամբողջությամբ ու միաձայն՝ 72 կողմ ձայնով ընդունեց հայհոյանքը քրեականացնող օրենքը:
Նախագծով առաջարկվում է հանրային ծառայողին հայհոյելու կամ զրպարտելու համար սահմանել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով (100 հազարից մինչև 500 հազար):
Նշենք նաև, որ երկրորդ ընթերցմամբ ընդունված ՀՀ քրեական օրենսգրքում և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում էր քրեականացնել հանրային ծառայողին վիրավորելը:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտել է խոսքի ու արտահայտման ազատության դեմ ուղղված իշխանությունների հակաժողովրդավարական բոլոր գործողությունները:
add a comment