ԱԺ-ում ծեծկռտուքի ժամանակ ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը ոտքով հարվածել է ընդդիմադիր Վահե Հակոբյանին
![](https://gmpress.am/wp-content/uploads/2020/11/aj-e1473761973450.jpg)
662views
Ազգային ժողովում ընդմիջման ժամանակ «Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների միջև քաշքշուկ և ծեծկռտուք է տեղի ունեցել:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, համացանցում տարածված տեսանյութում երևում է, թե ինչպես է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը մոտենում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանին ու ոտքով հարվածում, որից հետո սկսում է խմբակցությունների պատգամավորների միջև ծեծկռտուքը:
add a comment