Միջազգային

ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները

10.7kviews

ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ դրանց ցուցակում ներառելով պողպատի մշակմամբ զբաղվող մի քանի ընկերություններ: Այս մասին տեղեկանում ենք ԱՄՆ ֆինանսների նախարարության կայքից:

Ցուցակում ներառված է իրանական 13 ձեռնարկություն, ինչպես նաև մեկ կազմակերպություն Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից և Չինաստանից: Մասնավորապես, դրանց թվում են ՝ Bonab Steel Industry Complex, Gilan Steel Complex, Khazar Steel Co., Pasargad Steel Complex, Sirjan Iranian Steel և այլ կազմակերպություններ:

Բացի այդ, Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Իրանի մեկ քաղաքացու նկատմամբ:

Leave a Response