Միջազգային

ԱՄՆ-ն հայտարարել է, որ կիբեռհարձակումների առնչությամբ ՌԴ-ի դեմ «սոսկ պատժամիջոցներով չի սահմանափակվի»

2.1kviews

ԱՄՆ նախագահի միջազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը հայտարարել է, որ ամերիկյան կողմը պատրաստ է ոչ միայն պատժամիջոցային մեխանիզմ գործարկել Ռուսաստանի դեմ՝ կապված ռուս հանցահեններին վերագրվող կիբեռհարձակումների հետ:

«Պատասխանը կներառի մի շարք գործիքներ` տեսանելի և անտեսանելի: Դրանք պարզապես պատժամիջոցներ չեն լինելու», — ասել է Սալիվանը:

Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով CBS հեռուստաալիքին, ներկա պահին ԱՄՆ հետախուզությունը զբաղվում է ամերկյան գերատեսչությունների դեմ իրականացված կիբեռհարձակումների հասցրած վնասի չափի պարզմամբ, ինչպես նաև ներգրավված անձանց բացահայտմամբ:

Նախագահի օգնականը հավելել է նաև, որ պատասխան միջոցների մշակումը կարող է մեկ շաբաթ տևել:

Ամերիկյան հատուկ ծառայություններն ավելի վաղ հայտարարել էին, որ կառավարական  ցանցերի դեմ իրականացված կիբեռհարձակումները, հավանաբար, Ռուսաստանից են տեղի ունեցել: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հանձնարարել է մասնագետներին ուսումնասիրել կիբեռհարձակումների մասին տվյալները:

Leave a Response