Միջազգային

ԱՄՆ պետքարտուղարը «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունավետության կապակցությամբ շնորհավորել է ՌԴ-ին

4.3kviews

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը «Սպուտնիկ V» հակակորոնավիրուսային պատվաստանյութի արդյունավետության կապակցությամբ շնորհավորել է Ռուսաստանին․ Մոսկվան և Վաշինգտոնը պայմանավորվել են շփումներ հաստատել գիտնականների միջև, փոխանցում է ria.ru-ն։

«Ես երեկ խոսել եմ Էնթոնի Բլինկենի հետ, մենք անդրադարձել ենք «Սպուտնիկ»-ի թեմային, նա շնորհավորել է պատվաստանյութի արդյունավետության համար, և մենք պայմանավորվել ենք մեր համապատասխան լաբորատորիաների, գիտնականների, արտադրողների միջև շփումներ հաստատել, տեսնել՝ արդյոք այդ ճակատում փոխգործակցության հնարավորություն կա»,- ասել է Լավրովը ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Նա նշել է, որ մի շարք երկրներ ռուսական պատվաստանյութի գնման և իրենց երկրի տարածքում արտադրության հարցում արդեն իսկ շահագրգռված են։

Leave a Response