ԱՄՆ Օրեգոն նահանգում անտառային հրդեհների պատճառով նվազագույնը 500 հազար մարդ է տարհանվել. հայտնի է 3 զոհի մասին
Նվազագույնը 500 հազար մարդ է տարհանվել ամերիկյան Օրեգոն նահանգում անտառային հրդեհների հետևանքով: Այս մասին հաղորդել է ТАСС-ը՝ հղում տալով Associated Press-ին:
Համաձայն տեղի իշխանությունների՝ խոսքը նահանգի բնակչության ավելի քան 10 տոկոսի կամ 4.2 միլիոն մարդու մասին է: Հրդեհների մակերեսը միայն Օրեգոնի տարածքում գերազանցում է 362 հազար հա-ն:
Այս պահի դրությամբ հայտնի է 3 զոհի մասին: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Օրեգոնի իշխանությունները չեն բացառում, որ հրդեհի պատճառ կարող էր դառնալ միտումնավոր հրկիզումը:
Այդահո նահանգի կենտրոնում գտնվող Ազգային միջգերատեսչական հրդեհային կենտրոնի տվյալներով՝ ամերիկյան Օրեգոն, Կալիֆոռնիա և Վաշինգտոն նահանգներում այս պահի դրությամբ 100 անտառային հրդեհ է մոլեգնում, որոնց ընդհանուր մակերեսը 1.7 միլիոն հա է