
494views
Հուլիսի 8-ին, ժամը 21:53-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այնթապ գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք:
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:50-ին, մարվել՝ 22:57-ին: Այրվել է մոտ 10 հա հնձած ցորենի արտ:
add a comment