Կյանքը de factoՀասարակություն

Այս պահին ՀՀ-ում ժամանակավոր բնակվում է մոտ 25-30 000 արցախցի․ Մեսրոպ Առաքելյան

1kviews

Արցախի դեմ պատերազմի հետևանքով ԱՀ վերահսկողության ներքո գտնվող համայնքների հաշվառման հասցեում գտնվող բնակելի անշարժ գույքը ավերածությունների հետևանքով կամ այլ պատճառներով կորցրած չափահաս քաղաքացիներին ժամանակավոր հյուրընկալողների ծախսերի փոխհատուցման եռամսյա սոցիալական աջակցության միջոցառումը կերկարաձգվի ևս երեք ամսով։

Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստի ընթացքում։

«Դեկտեմբերից գործում է այս ծրագիրը, որը հնարավորություն է տալիս ՀՀ և ԱՀ այն քաղաքացիներին, որոնք իրենց կացարաններում ժամանակավորապես հյուրընկալում են արցախցիներին, մեկ չափահաս անձի հաշվարկով տրամադրել 30 000 դրամ աջակցություն՝ ՀՀ-ում, 45 000 դրամ՝ ԱՀ-ում»,-ներկայացրեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը։

Նրա խոսքով՝ ամսական կտրվածքով աջակցություն են ստանում մոտ 3000 հյուրընկալներ, որոնք ընդհանուր թվով հյուրընկալում են 7000-ից ավել չափահաս քաղաքացիների։

Նա նշեց, թե ծրագրի նախնական ընթացքում տեխնիկական խնդիրներ են եղել, որոնք այժմ կարգավորվել են։

Նախարարը հայտարարեց նաև, որ այս պահին ՀՀ-ում ժամանակավոր բնակվում է մոտ 25-30 000 արցախցի, որոնք փոքր խմբերով ՀՀ-ից վերադառնում են Արցախ։

Leave a Response