Կյանքը de facto

Նոր Սահմանադրության նախագծի նախաբանում Անկախության հռչակագրի հղումը բացակայում է

60views

Քիչ առաջ Նիկոլ Փաշինյանի հրապարակած Սահմանադրության նախագծի նախաբանում հանված է Անկախության հռչակագրին հղումը։ Հիշեցնենք, որ երկրի մայր օրենքից անկախության հռչակագրի մասին հիշատակումը հանելը եղել է Ադրբեջանի պահանջը, ընդ որում դրա մասին եղել են ադրբեջանցի պաշտոնյաների հրապարակային հայտարարություններ։

Համեմատենք հրապարակված փոփոխությունների նախագծի նախաբանն ու գործող Սահմանդրության նախաբանը.

Նախագիծ

«Նախաբան

Մենք՝ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, հանուն մեր պետականության հարատևության ու զարգացման, առաջնորդվելով մեր միջազգայնորեն ճանաչված տարածքում անկախ, խաղաղ, անվտանգ, բարեկեցիկ պետություն կառուցելու առաքելությամբ և այդ պետությունը սերնդեսերունդ փոխանցելու հանձնառությամբ, ընդունում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։

Սահմանադրությունը մեր հավաքական պայմանավորվածությունն է Հայաստանի Հանրապետության ներքին և արտաքին հարաբերությունների հիմնական սկզբունքների մասին»։

Գործող

«Նախաբան

Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը»։

Leave a Response