Կյանքը de factoՀասարակություն

Այս պահից սկսած Ֆրանսիայի հրապարակը ժողովրդինն է, մնալու ենք այստեղ, վաղը սկսում ենք անհնազանդության ակցիաներ․ Իշխան Սաղաթելյան

641views

Եթե առաջիկա օրերին մեր թիվը ավելացնենք, շատ կարճ ժամանակում, խոստանում ենք միասնաբար Նիկոլ Փաշինյանին ուղարկել գրողի ծոցը։ Մնում ենք և մնում ենք մինչև վերջ։ Այս պահից սկսած Ֆրանսիայի հրապարակը ժողովրդինն է։ Այս մասին Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության մեծ հանրահավաքի ժամանակ ասաց ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը։

«Ասում էիք՝ տո՞ւն ենք գնալու, ասում էինք՝ կգա պահը, և կմնանք, այսօր այդ օրն է, մնում ենք, այս պահից սկսած այս հրապարակը ժողովրդինն է, այս պահից սկսած Հայաստանում իշխանությունը ժողովուրդն է։ Ուրեմն, այսօր այստեղ կմնանք, կտեղադրենք վրաններ, վաղը ժամը 08։30–ից սկսած մենք սկսում ենք մասշտաբային անհնազանդության բողոքի ակցիաներ։ Վաղը 08։30–ից սկսում ենք սրանց իշխանազրկելու պրոցեսը. սա իշխանազավթում չէ, սա ՀՀ արժանապատիվ քաղաքացիների սահմանադրական իրավունքն է, դուրս գալ պայքարի ու թրքահպատակ իշխանությանը հեռացնել հանուն Հայաստանի, Արցախի, հայ ժողովրդի»,– հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Իշխան Սաղաթելյանն ասաց, որ անկարգություններ չեն անելու, հավաքվածներին կոչ արեց վեճի չբռնվել հակառակ հայացքներ ունեցող քաղաքացիների հետ, իսկ երիտասարդներին հորդորեց վաղվանից գործադուլ ու դասադուլ սկսել։

Նա նշեց, որ վաղվանից անհնազանդության ակցիաների շրջանակներում փակվելու են փողոցներ, մայրուղիներ, հատկապես Կենտրոն վարչական շրջանում բաց ճանապարհ չի լինելու։
«Ես ներողություն եմ խնդրում այն քաղաքացիներից, ում անհարմարություն ենք պատճառելու, բայց օրերի հարց է, առաջիկա օրերին պետք է նեղվենք, տանջվենք, զրկանքներ կրենք, բաժիններում հայտնվենք, բայց դա շատ կարճ է տևելու, դրանից հետո Հայաստանում լինելու է համերաշխություն, արդարություն, ազատություն, միասնություն»,- ասաց Սաղաթելյանը։

Նա նշեց, որ այսօր 19։45–ին կրկին կմեկնարկի հանրահավաքը։

Leave a Response