«Աշխարհում մեծ պահանջարկի ֆոնին «Սպուտնիկ V»-ի արտադրությունն իրականացվում է արտակարգ ռեժիմով». Պեսկով
1.9k
Ռուսական «Սպուտնիկ V» հակակորոնավիրուսային պատվաստանյութի արտադրությունն իրականացվում է արտակարգ ռեժիմով՝ ամբողջ աշխարհում դրա ձեռքբերման համար մեծ պահանջարկի ֆոնին:
Այս մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Աշխարհում պահանջարկը շատ մեծ է, և, հետևաբար, այժմ յուրաքանչյուր ոք, որը որևէ առնչություն ունի դեղամիջոցի արտադրության հետ, աշխատում է, իհարկե, արտակարգ ռեժիմով, և այն մարդիկ, որոնք ներգրավված են օտարերկրյա շփումների մեջ, ևս աշխատում են արտակարգ ռեժիմով», — ասել է Կրեմլի խոսնակը:
add a comment