Կյանքը de facto

Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա

30views

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 16-18-ը պաշտոնական այց կկատարի Մոսկվա: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությանը:

«ՀՀ և ՌԴ միջխորհրդարանական կապերը զարգանում են: ՌԴ Դաշնային խորհրդի պատվիրակությունն ապրիլի 24-ին Երևանում մասնակցել է հիշատակի միջոցառումներին` նվիրված Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայ ժողովրդի ցեղասպանությանը: Մայիսի 16-18-ը նախատեսված է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Մոսկվա»,- տեղեկացնում են ՌԴ ԱԳՆ-ից:

Leave a Response