Կյանքը de facto

Արձակուրդի ավարտից հետո ծառայության վայրեր վերադառնալ չցանկացող զինծառայողները ձերբակալվել են․ ՔԿ

1.2kviews

ՀՀ տարբեր զորամասերի ժամկետային զինծառայողներ` շարքայիններ Հ.Ո.-ն և Վ.Վ.-ն, իրենց տրամադրված հերթական արձակուրդի ժամկետը լրանալուց հետո հայտարարել են, որ չեն ցանկանում վերադառնալ իրենց ծառայության վայրեր և հրաժարվել են զինվորական ծառայության առանձին պարտականությունները կատարելուց, որը զուգորդվել է դրանց չկատարմամբ:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի բաժնից։

 

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում` 2021թ. հոկտեմբերի 1-ին, Հ.Ո.-ն և Վ.Վ.-ն ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով ձերբակալվել են:

 

Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:

Leave a Response