Կյանքը de factoՄիջազգային

Բաքուն ծանր տեխնիկա և հավելյալ ուժեր է մոտեցրել Հին Թաղերի ու Խծաբերդի մոտ ընթացող մարտական գործողությունների գոտուն. WarGonzo

6.5kviews

Ադրբեջանի ԶՈւ զրահատեխնիկան մոտեցվել է Արցախի պաշտպանության բանակի վերահսկողության տակ գտնվող երեք գյուղերի՝ Հին Թաղերին, Խծաբերդին և Քիրսավանին: Այս մասին հայտնում է ռուսական WarGonzo նախագծի թելեգրամյան ալիքը:

«Ադրբեջանցի զինվորականները սկզբնապես փորձել են գյուղերը վերցնել հետևակի և գրոհող ջոկատների օգնությամբ, սակայն Արցախի պաշտպանության բանակի զինվորներին հաջողվել է կանգնեցնել նրանց և պաշտպանել գյուղերը: Սակայն երեկոյան կողմ հակառակորդը սկսել է նոր գրոհ նախապատրաստել. ռազմական բախումների գոտուն են մոտեցվել տանկերն ու հրետանին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտման դեպքի մասին հայտնել էր ՌԴ պաշտպանության նախարարությունը:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 10-ին ստորագրել է եռակողմ հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա:

Leave a Response