Բժշկական կենտրոններ են տեղափոխվել 61 քաղաքացի․ տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 21 տուժած․ ԱՆ
48.6k
Առողջապահության նախարարությունը թարմացված տեղեկատվություն է հայտնել «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների մասին:
Վերջին տվյալներով՝ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 6 մարդ մահացել է: Բժշկական կենտրոններ տեղափոխվածների թիվն այս պահին 61 է:
Հաղորդվում է, որ տարբեր կենտրոններում բուժումը շարունակում է 21 տուժած: Նրանց առողջական վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության:
Մյուս հոսպիտալացվածները ստացել են անհրաժեշտ բուժօգնությունն ու դուրս գրվել:
add a comment