Միջազգային

Գերմանիայում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 156-ի

16kviews

Ավերիչ ջրհեղեղների զոհերի թիվը Գերմանիայում հասել է 156-ի: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով Bild պարբերականին:

Ըստ ոստիկանության Կոբլենցի բաժնի՝ Ռեյնլանդ-Պֆալց նահանգում 110 մարդ է զոհվել: Եվս 45 մարդ մահացել է Հյուսիսային Ռեյն-Վեստֆալիա նահանգում, և առնվազն 1 մարդ մահացել է բավարական Բերխտեսգադեն շրջանում:

Գերմանիայում շաբաթվա սկզբից շարունակվում են ջրհեղեղները, որոնք առաջացրել է «Բերնդ» ցիկլոնը: Հիմնական հարվածը հասցվել է արևմտյան և հարավարևմտյան շրջաններին, որտեղ գետերը, ներառյալ Հռենոսը, դուրս են գալիս ափերից և հեղեղում են փողոցները:

Leave a Response