Կյանքը de factoՀասարակություն

Գիտաշխատողների աշխատավարձը 2 անգամ ցածր է Հանրապետության միջին աշխատավարձից, այն պետք է բարձրացվի․ ԳԱԱ նորընտիր նախագահ

1.6kviews

Հունիսի 28-ին լրացավ 5 տարի պաշտոնավարման ժամանակը և իրականացավ ընդհանուր ղեկավար անձնակազմի, այսինքն նախագահության ընտրությունները, որոնք իրականացվեցին երեկ և այսօր: Այս մասին այսօր ասուլիսի ընթացքում ասաց ԳԱԱ նախկին նախագահ Ռադիկ Մարտիրոսյան:

«Ընտրվեցին ակադեմիայի նախագահը, փոխնախագահը, ակադեմիկոս քարտուղարը, գիտական բաժանմունքների ակադեմիկոս քարտուղարները, նախագահության անդամները և սա է ակադեմիայի ղեկավարության ղեկավար անձնակազմը»,- նշեց նա:

Նշենք, որ նախկին ՀՀ ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը 2006 թվականից հանդիսացել է ակադեմիայի նախագահ և նա նշեց, որ իշխանությունները տարբեր ժամանակաշրջանների ասում են, որ պետք է ստեղծել գիտահեն տնտեսություն:

«Գիտահենք տնտեսության համար առաջին հերթին պետք է համապատասխան գիտության հենք ստեղծել, որպեսզի տնտեսությունը զարգանա և դա ներկայացվի կառավարությանը, իմ կարծիքով ակադեմիայի կարևորագույն գործառույթներից պետք է լինի ռազմաարդյունաբերական կոմպլեքսի ևս զարգացումը»,- ասաց ԳԱԱ նորընտիր նախագահ Աշոտ Սաղյանը:

Նորընտիր նախագահը նաև անդրադարձավ ոլորտի առկա խնդիրներին և օպտիմալացման ծրագրերին:

«Գիտական աշխատողների աշխատավարձը 2 անգամ գրեթե ցածր է հանրապետության միջին աշխատավարձից և մեր նախատեսած օպտիմալացումները թույլ կտան ավելի թույլ օղակները միացնել հզոր օղակներին և գնալ առաջ»,- նշեց նա:

Գիտաշխատողների աշխատավարձի թեմայի շուրջ ակադեմիայի նախագահը նաև ընդգծեց, որ աշխատավարձը պետք է բարձրանա, որպեսզի շրջանավարտները ցանկություն ունենան այս ոլորտում աշխատել:

«Բարձրացվի աշխատավարձը, որպեսզի շրջանավարտը ցանկություն ունենա աշխատելու գիտության ոլորտում և ես ունեմ ուսանողներ, որոնք բնականաբար աշխատանքի են անցնում, բայց չեն ցանկանում գիտաշխատող դառնալ»,- ասաց Աշոտ Սաղյանը:

 

Leave a Response