Դպրցները վերաբացվեցին․ ի՞նչ կանոններ են գործելու

Սեպտեմբերի 14-ին դպրոց են հաճախում առաջին դասարանցիները, սեպտեմբերի 15-ից՝ մյուսները։ Մարտ ամսից ի վեր դասերն ընթանում էին օնլայն տարբերակով։ Համաձայն սահմանված կանոնների, դպրոցի մուտքի մոտ աշակերտները ջերմաչափվելու են, իսկ բարձր ջերմություն ունեցողները գրանցվելու են մատյանում, ապա մեկուսացվելու են դրա համար հատկացված սենյակում։ Օրվա ընթացքում դպրոցի անձնակազմը և աշակերտներն ապահովվելու են անհրաժեշտ դիմակներով և ախտահանիչ նյութերով։ Հարկից հարկ տանող աստիճանների մի մասով սովորողները պետք է բարձրանան, իսկ մյուս մասով՝ իջնեն այնպես, որ միմյանց չհանդիպեն: Դպրոցում սովորողները պարտադիր կրում են դիմակներ՝ դրանք փոխելով 4 ժամը մեկ և ըստ անհրաժեշտության: Սովորողների շրջանում կորոնավիրուսային հիվանդության հաստատման դեպքում՝ դադարեցվում է տվյալ դասարանի աշակերտների դպրոց հաճախումը 14 օրյա ժամկետով։ Գործում են այլ կանոններ ևս, որոնք շատ փորձագետներ համարում են աբսուրդ։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Դպրցները վերաբացվեցին․ ի՞նչ կանոններ են գործելու"

Leave a comment

Your email address will not be published.


*