Երթևեկությունը կաթվածահար է արվելու, կշրջափակվեն կառավարական շենքեր. Իշխան Սաղաթելյան
1.2k
Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ավարտին Իշխան Սաղաթելյանը կոչ արեց վաղը նորից ժամը 8-ին դուրս գալ փողոց։
Նա նշեց, որ մայրաքաղաքում երթևեկությունը կաթվածահար է արվելու, կշրջափակվեն կառավարական շենքեր։
Իշխան Սաղաթելյանը նշեց, որ վաղը պետք է շարունակեն անհնազանդության ակցիաները, քանզի իշխանություններին հեռացնելու միակ ճանապարհը դա է.
«Մենք պետք է հասնենք նրան, որ ո՛չ ոստիկանության բաժիններում տեղ լինի, ո՛չ ոստիկանական ուժերը հերիքեն, ո՛չ էլ որևէ կերպ հնարավոր լինի կասեցնել»,– ասաց Սաղաթելյանը։
add a comment