Կյանքը de factoՀասարակություն

Երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Շորժա գյուղի մոտ՝ 6-7 բալ ուժգնությամբ

2.3kviews

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել է, որ Հայաստանում երկրաշարժ է գրանցվել, որի ուժգնությունը էպիկենտրոնում եղել է 6-7 բալ։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են 5 մարզում եւ Երեւանում։

Տարածված հաղորդագրության մեջ ասվում է.

«Սույն թվականի փետրվարի 5-ին, տեղական ժամանակով ժամը 19:36-ին (Գրինվիչի ժամանակով 15:36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.53⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզում 5-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Տավուշի, Լոռու և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում՝ 4-6 բալ ուժգնությամբ, Երևան քաղաքում՝ 3 — 4 բալ ուժգնությամբ»:

Leave a Response