Կյանքը de factoՄիջազգայինՊաշտոնական

Զորավարժություններին մասնակցող ամերիկյան տեխնիկան և անձնակազմը լքել են Հայաստանի տարածքը. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն

293views

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն արձագանքել է ադրբեջանական լրատվամիջոցներում «ԱՄՆ բանակը մտել է Զանգեզուր» վերտառությամբ հրապարակմանը։

Ադրբեջանական caliber.az կայքի հրապարակած նշված հոդվածի կապակցությամբ NEWS.am-ի թղթակիցը կապ է հաստատել Երևանում ԱՄՆ դեսպանատան հետ։

«Արծիվ գործընկեր» զորավարժությունը, որը միտված է Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև փոխգործունակության բարձրացմանը, հուլիսի 24-ին հաջողությամբ ավարտվել է։ Մենք կարող ենք հաստատել, որ ԱՄՆ ամբողջ ռազմական տեխնիկան և անձնակազմը լքել են Հայաստանը, ասված է ի պատասխան NEWS.am-ի հարցմանը:

Նշենք, որ ադրբեջանական կայքում հրապարակված հոդվածում ասվում է, որ օգոստոսի 2-ին և 3-ին ԱՄՆ զինված ուժերին պատկանող 2 Boeing C-17 ռազմական ինքնաթիռ Ռումինիայի և Մերձավոր Արևելքի ամերիկյան ռազմակայաններից թռիչք է կատարել դեպի հայկական «Զվարթնոց»  օդանավակայան, որը ռազմական բեռների հետ միասին նաև զինվորևական անձնակազմ է առաքել։

Leave a Response