Միջազգային

Թեհրանը դեմ է ցանկացած քայլի, որը կարող է հանգեցնել տարածաշրջանում աշխարհաքաղաքականության փոփոխման. Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար

704views

Հուլիսի 7-ին Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանիի գլխավորած պատվիրակությունը:

Ինչպես հաղորդում է Mehr գործակալությունը, պաշտոնյան հայտարարել է, որ Իրանը դեմ է ցանկացած քայլի, որը կարող է հանգեցնել տարածաշրջանում աշխարհաքաղաքականության փոփոխման:

Իրանցի պաշտոնյան ընդգծել է, որ երկիրը վարում է  հարևան և տարածաշրջանային երկրների հետ կապերի խորացման քաղաքականություն՝ հավելելով, որ Հայաստան իր այցի հիմնական նպատակը Երևանի և Թեհրանի միջև հարաբերությունների ամրապնդումն է:

Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարը շեշտել է, որ  ներտարածաշրջանային համագործակցության միջոցով տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման անհրաժեշտությունը և հայտարարել, որ Իրանն աջակցում է այնպիսի ձևաչափերի, ինչպիսիք են 3+3 (Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը, Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը):

Շամխանին հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները կհանգեցնեն տևական խաղաղության՝ երկու երկրների տարածքային ամբողջականության պահպանման շրջանակում։

Leave a Response