Կյանքը de factoՀասարակությունՄիջազգային

«Թուրքիան Հայոց ցեղասպանությունից հետո դանդաղ շնչահեղձ է անում քրիստոնյա հայ համայնքին»․ International Christian Concern

5.1kviews

Թուրքիայի քրիստոնյա հայերի փոքրամասնությունը խտրականության պատճառով դանդաղ շնչահեղձ է լինում, երկուշաբթի հայտարարել է Վաշինգտոնում տեղակայված International Christian Concern քրիստոնեական իրավապաշտպան խումբը:

«Թուրքիան Ցեղասպանությունից հետո դանդաղ շնչահեղձ է անում իր քրիստոնյա համայնքին», — ասել է խմբի ներկայացուցիչ Քլեր Էվանսը՝ վկայակոչելով 1915 թվականին Թուրքիայի կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը։

«Թուրքիայի հայ համայնքը դաժան բռնության է ենթարկվում»,-հավելել է նա՝ նշելով, որ թուրքական սփյուռքի խմբերն էլ են թիրախավորում հայերին՝ հատկապես Արցախում վերջին պատերազմի օրերին և դրանից հետո։

International Christian Concern իրավապաշտպան խմբի հայտարարության մեջ նշում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի՝ Արցախում սանձազերծած պատերազմի պլանավորումը ցույց է տալիս Արցախի հայ բնակչության զանգվածային ոչնչացման մտադրությունը՝  նրանց հավատի և էթնիկ ինքնության պատճառով։

Իրավապաշտպան խումբը Միացյալ Նահանգներին կոչ է արել գործել «Գորշ գայլերի»՝ թուրքական ազգայնական խմբավորման դեմ, իսկ Կոնգրեսին՝ «դատապարտել Արցախում կատարված ռազմական հանցագործությունները և աջակցել հայ ռազմագերիների կարգավիճակի եվրոպական հետաքննություններին»:

Խումբը նաև ընդծել է, որ Բաքուն և Անկարան սեպտեմբերին սանձազերծած պատերազմը ծրագրել են առնվազն հուլիսից, երբ երկու երկրները համատեղ մասշտաբային զորավարժություններ էին սկսել։

Խումբը նաև վերջերս Թուրքիային և Ադրբեջանին մեղադրել էր Արցախում եկեղեցիների և այլ կրոնական օբյեկտների ավերման, ռազմագերիների նկատմամբ դաժան վերաբերմունքի և իսլամիստ ծայրահեղականներին պատերազմին ներգրավվելու համար։

Leave a Response