ԱռողջապահությունԱրժեքներ

Գիտնականները նոր դեղամիջոց են հայտնաբերել, որը «Քովիդ-19»-ի դեմ պայքարում մոտ 30 անգամ ավելի արդյունավետ է, քան ռեմդեսվիրը

18.2kviews

Պլիտիդեպսին դեղամիջոցը, որը նախկինում կիրառվել է օնկոլոգիական հիվանդությունների դեմ պայքարում, նախնական տվյալներով լավ արդյունք է ցույց տվել կորոնավիրուսի բուժման ժամանակ:

Ինչպես փոխանցում է РБК-ն, նման եզրակացության են եկել ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Իսպանիայում կատարված ուսումնասիրությունների արդյունքում: Հետազոտության տվյալներով, որոնք հրապարակվել են Science ամսագրում, նշվում է, որ պլիտիդեպսինը 27,5 անգամ ավելի արդյունավետ է SARS-CoV-2 կորոնավիրուսի դեմ պայքարում, քան ռեմդեսվիր դեղամիջոցը, որը կիրառվում է մի շարք երկրներում:

Պլիտիդեպսինը, որն առավել հայտնի է «Ապլիդին» ապրանքանիշի անվան տակ, սահմանփակ քանակությամբ տարածում էր գտել 2000-ականներին:

2020 թվականին ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում և Իսպանիայում հետազոտություններ են սկսվել դեղամիջոցի հակավիրուսային ազդեցությունը պարզելու համար: Գիտնականների մի քանի խմբեր եկել են եզրակացության, որ այն իսկապես կարող է բուժական նշանակություն ունենալ «Քովիդ-19»-ի դեմ պայքարում:

Leave a Response