Միջազգային

ԱՄՆ-ում կթարմացվի 20 դոլարանոց թղթադրամը. դրա վրա կհայտնվի ստրկության դեմ պայքարող կնոջ պատկերը

4.9kviews

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը կշարունակի քննարկել նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախագահության տարիներին հետաձգված՝ 20 դոլար արժողությամբ թղթադրամին պատկերված դիմանկարը փոխարինելու հարցը: Այս մասին հայտնում է CNBC— ն՝ վկայակոչելով Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակիի խոսքերը:

«Մենք ուսումնասիրում ենք այս նախաձեռնությունը կյանքի կոչելու ուղիները», – մանրամասնել է նա:

Ենթադրվում է, որ թարմացված 20 դոլարանոցի վրա պատկերված կլինի ամերիկացի աբոլիցիոնիստուհի Հարրիեթ Թաբմենի դիմանկարը, որը փախել է ստրկությունից և պայքարել ԱՄՆ-ում սոցիալական բարեփոխումների համար:

Նշենք՝ ի սկզբանե օրենքի նոր նախագիծը պետք է ներկայացվեր 2020 թ.-ին` կանանց ձայնի իրավունք տվող 19-րդ փոփոխության 100-ամյակի առթիվ, սակայն նախկին ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը հայտարարել էր, որ նախաձեռնության իրականացումը հետաձգվում է մինչև 2028 թվականը:

Leave a Response