267.1kviews
Ինչու ՞ ես եկել , Քեզ հարց եմ տալիս
Իսկ դու լռում ես ,
Փոքր-ինչ խոնարհում հայացքդ հպարտ :
Ինչու ՞ ես եկել , ինչու ՞ ես իզուր հիշեցնում նորից
Անցած-գնացած օրերի մասին:
Ինչու ՞ ես եկել:
Եկել ես նորից , որ խեղդես հոգիս,
Որ սիրտս սեղմես քո ափերի մեջ,
Որ հին ցավերս ներկա դարձնես,
Ինչու ՞ ես եկել:
Ուզում ես հիմա կրկնել նորից
Հին պատմությունը, բայց նոր մեկնարկով
Քիչ ես համարել այն դառնությունը,
Որ համեմել ես սիրուդ բերկրանքով:
Ինչու ՞ ես եկել: Հիշել ես հանկարծ
Քո անցած սերը , որ հուշ էր դարձել:
Ինչու ՞ ես եկել:
Եկել ես, որ նոր սիրավեպ խաղաս,
Մինչև որ սիրտդ նոր խաղեր կուզի
Ու կրկին անգամ հանգիստ հեռանաս
Վերադառնալու ակնկալիքով:
Լ.Հովհաննիսյան
add a comment