Առողջապահություն

Ինչու են ռուսաստանցիները թերահավատ Sputnik V պատվաստանյութի հարցում

2.9kviews

Ռուսասատնը շարունակում է շահագործել իր Sputnik V պատվաստանյութը քաղաքական և դիվանագիտական նպատակներով: Այնուամենայնիվ, համաշխարհային իրազեկման քարոզարշավը ընթանում է այն ժամանակ, երբ ինքը Մոսկվան պայքարում է սեփական բնակչությանը պատվաստելու համար

COVID 19 – ի դեմ գլոբալ պայքարում Ռուսաստանի Sputnik V պատվաստանյութի կարիքը առաջ է գալիս հատկապես այն երկրներում, որոնք լուրջ խնդիրներ ունեն պատվաստանյութերի հասանելիության հարցում: Ռուսական կողմը ակտիվ քարոզում է իր պատվաստանյութը սոցիալական ցանցերում ու այլ հարթակներում:

«Սա մեծ հաղթանակ է այսօր: Հաղթանակ ոչ միայն Ռուսաստանի, այլ ամբողջ աշխարհի համար, քանի որ մենք պայքարում ենք համաճարակի դեմ, և մենք օգտագործում ենք այս հաղթանակի խորհդանիշը՝ այն տոնելու համար »,- ասում է ՌԴ Ուղիղ ներդրումների հիմնադրամի տնօրեն Դմիտրի Կիրիլևը:

Sputnik V- ը արձանագրում է հաջողույուններ՝ վաղ շրջանի հոռետեսությունը հաղթահարելու համար: Վերջերս կայացած անկախ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ պատվաստանյութն ունի ավելի քան 90% արդյունավետություն:

Դա Ռուսաստանի հաղթանակն է, ասում են որոշ փորձագետներ, քանի դեռ Կրեմլին հաջողվում է հեռու պահել այն աշխարհաքաղաքականությունից: Տնտեսագետ Կոնստանտին Սոնինի կարծիքով այս ձեռքբերումները սակայն որևէ կերպ չեն ազդում ՌԴ-ի վարկանիշի վրա, քանի որ մարդիկ ավելի շատ մտահոգված են պատվաստանյւոթ ստանալով, քան ՌԴ-ի ու ԱՄՆ-ի միջև աշխարհաքաղաքական մրցակցությամբ:

Ռուսաստանի պատվաստանյութերի կիրառումը դիվանագիտական շահերի առաջխաղաղցման առումով հատկապես ի ցույց դրվեց Լատինական Ամերիկայում, Ռուսաստանը միլիոնավոր չափաբաժիններ է խոստացել այս տարածաշրջանի երկրներին: Այս զարգացումները մտահոգում են ամերիկյան դեղարտադրողներին, որոնք պայքարում են տարածաշրջանում իրենց արտահանման քվոտաները բավարարելու համար: Կնքված պայմանանգրերը կապված են նաև աշխարհաքաղաքական նպատակների հետ, կարծում են ոլորտի փորձագետները:

Դեռևս պարզ չէ, թե ինչ ազդեցություն ունի ռուսական պատվաստանյութի տրամադրումն այլ երկրներին, հենց ՌԴ-ում դրա կարիքի տեսանկյունից:

Պատվաստանյութերն այստեղ հասանելի են Մոսկվայում: Բայց մնացած շրջաններում պատկերն այլ է: Նովոսիբիրսկում, որը Սիբիրի հիմնական քաղաքային հանգույցն է, տեղական առողջապահության ոլորտի աշխատակիցները փաստում են, որ մահացու համաճարակի պայմաններում զանգվածային պատվաստումների իրականացումն այստեղ դեռևս խնդրահարույց է:

Այստեղ առկա է հանրային թերահավատության գործոնը, որը լուրջ խնդիր է համաճարակի դեմ պայքարում: Վերջերս անցկացված հարցումը ցույց է տալիս, որ ռուսաստանցիների գրեթե երկու երրորդը հրաժարվում է Sputnik V պատվաստանյութից: Սա, ըստ վերլուծաբանների, ԶԼՄ-ների կողմից տարիներ շարունակ դավադրությունների տեսություների քարոզչության ու շահագործման արդյունք է:

՛՛Հիմնական խնդիրն այն է, որ կառավարությունը կասկածամտություն է սերմանել բազմաթիվ հարցերում՛՛,-նշում է մեդիա ոլորտի փորձագետ Իլյա Յաբլոկովը:

Զավեշտը նրանում է, որ այսօր, երբ խոսքը վերաբերում է Sputnik V- ի գիտական նվաճումներին, հանրությունը թերահավատորեն է մոտենում դրան անցյալի կեղծիքների հետևանքով: Եվ դա կարող է լուրջ խնդիր հանդիսանալ Ռուսաստանի հանրության համար:

Leave a Response