ԳլխավորԺամանց

Ինչպիսի կանանց են տղամարդիկ կատարյալ համարում

15.1kviews

Երիտասարդ և չամուսնացած տղամարդիկ սեփական պատկերացումներն ունեն այն կնոջ մասին, ում իրենք կարող են սիրահարվել և ամուսնության առաջարկություն անել: Graziamagazine.ru-ն հարցում է իրականացրել հենց նման տղամարդկանց շրջանում՝ պարզելու նրանց սիրային նախապատվություններն ու պատկերացումները:

Պարզվում է՝ երիտասարդ, ազատ, գեղեցկադեմ, հաջողակ և առանց ակնհայտ բարդույթների տղամարդիկ փնտրում են առաջին հերթին անկեղծ, երկխոսելու հակված կանանց, ովքեր պատրաստ են զգացողությունների, խնդիրների մասին պատմել տղամարդուն՝ առանց հույս փայփայելու, որ տղամարդը կհասկանա իրենց: Կին, ում հետ տղամարդը կարող է ազատ խոսել, քննարկել ցանկացած թեմա, ով ոչ միայն խելացի, ընկալող լինի, հետաքրքրասեր, այլև շփվող և բաց, կհասկանա տղամարդու ամեն ասածը, կամ գրեթե ամենը, և տղամարդը ստիպված չի լինի ցանկացած բառի, արտահայտության, նախադասության իմաստը բացատրել նրան: Մի խոսքով՝ տղամարդն ակնկալում է հանձին իր սիրելիի՝ տեսնել մեծ աշխարհընկալմամբ, անընդհատ սովորելու ձգտում ցուցաբերող, հետաքրքրասեր, խելացի, բաց և շփվող, այլ ոչ թե ինքնամփոփ կնոջ, ում կողքին իրեն հարմարավետ կզգա:

Տղամարդու համար կարևոր է նաև, որպեսզի կինն իր հետ կիսվի ոչ միայն մտքերով, այլև հույզերով, որպեսզի միասին ծիծաղեն կամ անհանգստանան միմյանց համար: Ինքնամփոփ, մռայլ, սառը կանայք միայն սառցե գեղեցկուհիների մասին պատմող հեքիաթներում են գրավիչ թվում: Իհարկե, դա չի նշանակում, որ կինը պետք է շատախոս, անհավասարակշիռ լինի և ամուսնուն պատմի անգամ այն, ինչը չի խրախուսվում, բայց նա բավականաչափ ջերմ պետք է լինի:

Տղամարդիկ չեն սիրում գուշակել կնոջ տրամադրությունը, խնդիրները, այլ նախընտրում են, որպեսզի կինն ինքը պատմի դրանց մասին: Ի վերջո, մանավանդ կյանքի առաջին տարիներին միմյանց մտքերն ու հույզերը գուշակելը գրեթե անհնար է: Նրանցից յուրաքանչյուրն իր կյանքի փորձն ունի, իր պատկերացումները կյանքի օրենքների և չափորոշիչների մասին: Ուստի լավ կլինի, որ ի սկզբանե թե կինը և թե տղամարդն իրենց նախապատվությունները, ցանկությունները ներկայացնեն, և երկուսով հստակ պայմանավորվեն ամեն հարցում՝ ով մահճակալի որ կողմում է պառկելու, ով է զբաղվելու տան տնտեսական հարցերով, ով պետք է աշխատանքից արձակուրդ վերցնի երեխային խնամելու համար և այլն: Ժամանակին սեփական նախապատվությունները ներկայացնելով՝ հնարավոր կլինի ընտանիքում բարիդրացիական հարաբերություններ պահպանել:
Ինչ վերաբերում է ֆինանսական հարցերին, ապա հարցախույզին մասնակցած տղամարդկանց մեծ մասը նշել է, որ դեմ չի լինի, եթե ընդհանուր ծախսերի որոշ մասը կանայք հոգան: Իհարկե, առյուծի բաժինը կմնա տղամարդկանց ուսերին: Մինչամուսնական ժամադրությունների ժամանակ դա տղամարդկանց մոտ վստահություն կառաջացնի, որ կինը զուտ այդ նպատակով չէ, որ հանդիպում է իր հետ: Իսկ համատեղ կյանքի ընթացքում պարզապես ավելի հեշտ է, երբ ֆինանսական բեռը կիսում է նաև կինը: Այդպես կինն ավելի է գնահատում ամուսնու աշխատանքն ու ընտանիքը կերակրելու ջանքերը:

Ինչպես ասում են՝ տղամարդիկ սիրում են աչքերով, և այդ փաստն անվիճելի է: Յուրաքանչյուր տղամարդու համար իր ընտրյալի արտաքինը կարևոր է: Գեղեցկադեմ, սլացիկ կառուցվածքով, գրավիչ: Ահա, թե ինչպիսին են պատկերացնում տղամարդիկ իրենց կանանց:
Իսկ տարիքի հարցում, պարզվում է, միայն հայ տղամարդիկ չէ, որ պահպանողական են և նախընտրում են ամուսնանալ իրենցից ավելի փոքրերի հետ: Մինչդեռ զուտ սիրային հարաբերությունների համար նրանք տարիքն այնքան էլ չեն կարևորում՝ իհարկե, խելամտության սահմաններում:
Ինչ վերաբերում է սիրելու ունակությանը, ապա բոլոր ազատ և երիտասարդ տղամարդիկ միմիայն երկկողմանի սիրո առկայության դեպքում են պատրաստ իրենց կյանքը կապել որևէ կնոջ հետ, երբ և իրենք կսիրեն, և իրենց կսիրեն, ընդ որում՝ անշահախնդիր: Ինչ խոսք, այդ պահանջն առողջ հարաբերությունների գրավականն է, այլապես կնոջից սեր պահանջող, սակայն իր սիրտը փակ պահող տղամարդու մասին կարելի է ասել, որ նա ինքնասիրահարված նարցիս է: Իսկ մյուս ծայրահեղությունը, երբ տղամարդը սիրում է, բայց իրեն չի հետաքրքրում կնոջ զգացմունքը, վկայում է տղամարդու հոգևոր աղքատության և կախվածության մասին:

style.news.am

Leave a Response