Կյանքը de factoՀասարակություն

Իշխանությունից հրաժարվելը Նիկոլ Փաշինյանի ցանկությամբ չէ, ժողովրդի ցանկությամբ է, մենք ձևավորում ենք ժողովրդի ցանկությունը. Վազգեն Մանուկյան

4.2kviews

Չկա տարբերակ, որ Նիկոլը մնա: Այս մասին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Արժանապատվության երթ»-ի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ընդդիմության միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:

«Ինքը շատ բան չի տեսնում, երբեք էլ չի ունենա իշխանությունից հրաժարվելու ցանկություն, իր ցանկությամբ չէ, ժողովրդի ցանկությամբ է, մենք ձևավորում ենք ժողովրդի ցանկությունը»,-ասաց նա:

Վազգեն Մանուկյանը կոչ արեց ոտքի կանգնել, կառուցել տնտեսություն և որպես օրինակ նշեց Գերմանիան: «Գերմանիան ծնկի իջած էր և՛ առաջին համաշխարհային, և՛ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, հիմա Եվրոպայի ամենահզոր երկիրն է, այսինքն կա ճանապարհ»,-ասաց նա:

Leave a Response