![](https://gmpress.am/wp-content/uploads/2021/01/Без-названия-1-2.jpg)
223views
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային ուժերը երկուշաբթի առավոտյան անվտանգության մեծ զորավարժություն են անցկացրել Իրանի արևմուտքում, հայտնում է mehrnews.com-ը։
Զորավարժությունն անցկացվել է անվտանգության սպառնալիքներին, հակահեղափոխական խմբավորումներին, ահաբեկչական ու թաքֆիրական ցանցերին դիմակայելու մոտեցմամբ։
Այս զորավարժության ընթացքում իրականացվել ռադիոտեղորոշիչ և կապի համակարգերի փորձարկում, նոր տեխնիկայի միջոցով հիպոթետիկ թշնամիների թիրախների ու շտաբների ոչնչացում, անցկացվել են հետախուզական գործողություններ:
add a comment