Իրանը միակ երկիրն է, որ կարող է զսպող հանգամանք լինել և Թուրքիայի, և Ադրբեջանի համար. Ռոբերտ Քոչարյան
Այո, Իրանը միակ երկիրն է, որ կարող է զսպող հանգամանք լինել և Թուրքիայի, և Ադրբեջանի համար։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 28-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Այո, մենք պրոբլեմ ունենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ և պետք է նայել, թե էլ որ երկրներն ունեն այդ պրոբլեմները և համագործակցության կամուրջներ կառուցել այդ երկրների հետ։ Սա է աշխարհաքաղաքականությունը։ Հետաքրքրություններ կարող է ունենալ նաև Չինաստանը։ Այդ ուղղությամբ ես տեսնում եմ որոշակի քայլեր վերջին մի քանի օրվա ընթացքում։ Հիմա դրանք ձևական, ցուցադրական քայլեր են, թե որոշակի շարունակություն են ունենալու, ես չգիտեմ։ Բայց այդ քայլերը պետք էր անել պարտությունից անմիջապես հետո։ Իսկ ավելի ճիշտ դա պետք էր անել 2018-ից, որովհետև մինչ այդ մենք Հունաստանի հետ, Հունաստանի ՊՆ-ի հետ ունեցել ենք բավական լուրջ հարաբերություններ։ Խնդիրն այն է, թե որն է քո նպատակադրությունը։ Եթե դու լրիվ ուրիշ նպատակ ես ձևակերպել քո երկրի համար, այդ հարցերը դառնում են երկրորդական։ Եթե դու համարում ես, որ Թուրքիայի հետ հավերժ ախպերություն ես ունենալու, հենց սահմանը բացվի, այլևս վտանգ չի լինելու, դու չես փնտրում այն երկրների հետ հարաբերություններ, որոնք խնդիր ունեն Թուրքիայի հետ»,- ասաց նա։
Մանրամասն՝ տեսանյութում: