Միջազգային

Իրանը և 5 գործընկեր երկրներ ԱԷՄԳ-ին բանաձև են ներկայացրել՝ միջուկային օբյեկտների պաշտպանության վերաբերյալ

606views

Իրանը և հինգ գործընկեր պետություններ ԱԷՄԳ-ին բանաձևի նախագիծ են ներկայացրել, որով կոչ են անում արգելել պաշտպանված միջուկային օբյեկտների դեմ բոլոր հարձակումները կամ սպառնալիքները, հաղորդում է Mehr-ը։

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտնել է, որ Իրանը, Չինաստանի, Ռուսաստանի, Վենեսուելայի, Նիկարագուայի և Բելառուսի հետ միասին, ներկայացրել է բանաձևի նախագիծ՝ «ԱԷՄԳ-ի երաշխիքների ներքո գտնվող միջուկային օբյեկտների և կայանքների վրա հարձակման և հարձակման սպառնալիքի բոլոր ձևերի արգելում» վերնագրով։

«Միջուկային զենքի չտարածման պայմանագրի (ՄԶՉՊ) ամբողջականությունը պաշտպանելու համար Իրանը, Չինաստանի, Ռուսաստանի, Վենեսուելայի, Նիկարագուայի և Բելառուսի հետ միասին, «X» սոցիալական ցանցում երեքշաբթի օրը հրապարակված գրառման մեջ գրել է, որ ներկայացրել են «ԱԷՄԳ-ի երաշխիքների ներքո գտնվող միջուկային օբյեկտների և կայանքների վրա հարձակման և հարձակման սպառնալիքի բոլոր ձևերի արգելում» վերնագրով բանաձևի նախագիծը»,- գրել է Բաղային։ «Ինչպես հաստատվում է մեր նախագծում, բոլոր երկրները վայելում են «միջուկային էներգիան խաղաղ նպատակներով զարգացնելու անքակտելի իրավունքը» և «իրավունք ունեն արդյունավետ երաշխիքներ ստանալ ցանկացած հարձակման կամ հարձակման սպառնալիքի դեմ»։ Սա նաև հաստատում է, որ բոլոր պետությունները պետք է ձեռնպահ մնան այլ երկրներում խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակումներից կամ հարձակման սպառնալիքից

Leave a Response