Միջազգային

«Լավրովն այսօր ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ կքննարկի իրավիճակը Լեռնային Ղարաբաղում». Զախարովա

615views

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արա Այվազյանի հետ առանձին հանդիպումների ժամանակ կքննարկի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ երեք երկրների ղեկավարների պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՏԱՍՍ-ը:

«Ապրիլի 1-ին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն առանձին հանդիպումներ կունենա Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հետ: Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցության հարցեր, այդ թվում՝ իրավիճակը Լեռնային Ղարաբաղում»,- ասել է նա:

Leave a Response