Կյանքը de factoՀասարակություն

Խոշոր եղջերավոր կենդանիների դաբաղ հիվանդության տարածմամբ պայմանավորված՝ ժամանակավորապես արգելվել է Ղազախստանից և ՌԴ-ից որոշ կենդանիների և կերերի ներմուծում

194views

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետի հրամանով, նկատի ունենալով Ղազախստանի Հանրապետության հյուսիսային մարզերում և խոշոր եղջերավոր կենդանիների անհայտ հիվանդության տարածման դեպքերը (կլինիկական նշանները բնորոշ են դաբաղ հիվանդությանը), ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգի մարզում խոշոր եղջերավոր կենդանիների դաբաղ հիվանդության տարածման դեպքերը՝ 2022 թվականի հունվարի 17-ից Ղազախստանի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգի մարզից ժամանակավորապես արգելվել է խոշոր և մանր եղջերավոր կենդանիների, խոզերի, հյուսիսային եղջերուների, դաբաղի նկատմամբ ընկալունակ վայրի կենդանիների, ուղտերի և ուղտազգիների այլ ներկայացուցիչների (լամաներ, ալպականեր, վիգոններ), բոլոր տեսակի գազանանոցային և կրկեսային կենդանիների, արտադրող ցուլերի, վարազների, խոյերի, նոխազների սերմնահեղուկի, խոշոր եղջերավոր կենդանիների և խոզերի սաղմերի, խոշոր և մանր եղջերավոր կենդանիներից ստացված կաթի և կաթնամթերքի, դաբաղի նկատմամբ ընկալունակ կենդանիների սպանդից ստացված մսի, մսամթերքի և հումքի, կաշվե, աղիքային հումքի, խոզաստևի, որսորդական հաղթանշանների, կենդանական ծագման բաղադրիչներ պարունակող կերերի և կերային հավելումների, որոնք ստացվել են դաբաղի նկատմամբ ընկալունակ կենդանիներից (բացառությամբ ջերմային մշակում անցած պատրաստի կերերի և կերային հավելումների` նախատեսված շների, կատուների, ակվարիումային և տերարիումային կենդանիների, դեկորատիվ թռչունների, կրծողների, կզաքիսազգիների ընտանիքին պատկանող կենդանիների կերակրման համար նախատեսված պատրաստի կերերի), բուսական ծագմամբ կերերի և կերային հավելումների (բացառությամբ շների, կատուների, ակվարիումային և տերարիումային կենդանիների, դեկորատիվ թռչունների, կրծողների, կզաքիսազգիների ընտանիքին պատկանող կենդանիների կերակրման համար նախատեսված պատրաստի կերերի) ներմուծումը:

Leave a Response