Միջազգային

Համաշխարհային տնտեսությունը դանդաղում է. ԱՄՀ-ն հրապարակել է նոր կանխատեսում

141views

Արժույթի միջազգային հիմնադրամը հրապարակել է նոր կանխատեսում, որը բավականին տագնապալի է։ Համաշխարհային տնտեսությունը, ըստ ԱՄՀ-ի նոր գնահատականների, կաճի ընդամենը 2,8%-ով։ Սա կես տոկոսով պակաս է, քան նախկինում կանխատեսվում էր, գրում է Bild-ը։

Հիմնադրամի նշած հիմնական պատճառներից մեկն առևտրային պատերազմի նոր փուլն է, որը հրահրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ ԱՄՆ ներմուծվող ապրանքների համար մաքսատուրքերով։

Փորձագետների կարծիքով՝ մաքսատուրքերից ամենաշատը տուժում են ԱՄՆ-ն ու Չինաստանը։ Ամերիկյան տնտեսության կանխատեսումը նույնպես վերանայվել է դեպի նվազում: ԱՄՀ-ն ակնկալում է ընդամենը 1,8% աճ, մինչդեռ նախկինում ենթադրում էր 2,7%։

Leave a Response