Կյանքը de factoՊաշտոնական

Հայաստանը 2024-ի փետրվարի 1-ից կդառնա Միջազգային քրեական դատարանի անդամ

229views

Հայաստանը պաշտոնապես ներկայացրել է Միջազգային քրեական դատարանին միանալու իր դիմումը և անդամ կդառնա փետրվարին: Այս մասին barrons.com-ի փոխանցմամբ, հայտնել է Հաագայի դատարանը։

«Հայաստանի համար Հռոմի ստատուտն ուժի մեջ կմտնի 2024 թվականի փետրվարի 1-ից: Հայաստանը կդառնա Հռոմի ստատուտի մասնակից 124-րդ պետությունը և 19-րդ պետությունն Արևելյան Եվրոպայի խմբից»,- ասվում է հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ Հայաստանի Ազգային ժողովը հոկտեմբերի 3-ին վավերացրել է ՄՔԴ Հռոմի ստատուտը՝ դա բացատրելով նրանով, որ Երևանն իր նոր կարգավիճակում կկարողանա դատարանի առաջ բարձրացնել Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի և ռազմական հանցագործությունների հարցը։

Մոսկվան քննադատել է պաշտոնական Երևանի որոշումը. ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ դա ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների վրա, քանի որ «հայ գործընկերները ի սկզբանե տեղեկացված էին այն դիրքորոշման մասին, որ Հայաստանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի ստատուտի վավերացումն անընդունելի է այն պայմաններում, երբ այս կառույցը ձերբակալման օրդեր է տվել Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության համար»:

Leave a Response