Հայաստանի և Բուլղարիայի ՍԴ նախագահները մտքեր են փոխանակել երկկողմանի համագործակցության շուրջ
![](https://gmpress.am/wp-content/uploads/2020/12/-e1608879936442.png)
1.3kviews
2021 թվականի ապրիլի 7-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը տեսահանդիպում է ունեցել Բուլղարիայի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Բորիս Վելչևի հետ։ Այս մասին հայտնում է ՍԴ մամուլի քարտուղարը:
Արման Դիլանյանը և Բորիս Վելչևը մտքեր են փոխանակել Հայաստանի և Բուլղարիայի Սահմանադրական դատարանների միջև երկկողմանի համագործակցության շուրջ։
Զրուցակիցները պայմանավորվել են առավել պարբերական հաղորդակցության միջոցով խթանել լավագույն փորձի փոխանակումը և դատաիրավական ոլորտում երկկողմանի այլ նախաձեռնությունների իրականացումը։
add a comment