Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 596, մահվան՝ 8 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 11 817 է, մահվան դեպքերինը՝ 252

Հայաստանում հունիսի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 596 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 11817-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 183 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Հունիսի 5-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 69 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 8 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 252-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 45 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3513, փաստացի բուժվողներինը՝ 8052 (մեկ օրում ավելացել է 543-ով): Մեկ օրում թեստավորվել է 1702 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 65161 քաղաքացի: 

Առողջապահության նախարարությունից մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 72 (տղամարդ), 69 (կին), 78 (տղամարդ), 59 (կին), 72 (տղամարդ), 33 (կին), 61 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 596, մահվան՝ 8 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 11 817 է, մահվան դեպքերինը՝ 252"

Leave a comment

Your email address will not be published.


*