Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 397, մահվան՝ 19 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 17064 է, մահվան դեպքերինը՝ 379

Հայաստանում հունիսի 15-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 397 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 17064-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 16 քաղաքացի, մահացածների թիվը 285 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 3 դեպք: Հունիսի 15-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 94 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 19 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 379-ի։


Մեկ օրում առողջացածների թիվը 62 է, ընդհանուր առողջացածներինը՝ 6276, փաստացի բուժվողներինը՝   10409 (մեկ օրում ավելացել է 316-ով): Մեկ օրում թեստավորվել է 1276 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 83600 քաղաքացի: 

Առողջապահության նախարարությունից մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում են, որ պացիենտները եղել են 78 (տղամարդ), 61 (կին), 82 (տղամարդ), 56 (կին), 73 (տղամարդ), 60 (կին), 83 (տղամարդ), 73 (կին), 57 (տղամարդ), 42 (կին), 56 (կին), 71 (տղամարդ), 72 (տղամարդ), 88 (կին), 83 (տղամարդ) և 41 (կին) տարեկան: Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Facebooktwitterredditpinterestlinkedinmail

Be the first to comment on "Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 397, մահվան՝ 19 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 17064 է, մահվան դեպքերինը՝ 379"

Leave a comment

Your email address will not be published.


*