Առողջապահություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1075, մահվան՝ 21 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 205 128 է, մահվան դեպքերինը՝ 4751

10.1kviews

Հայաստանում ապրիլի 14-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1075 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 205 128-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 19 քաղաքացի, մահացածների թիվը 3794 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Ապրիլի 14-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 957 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 21 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4751-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 583  է, ընդհանուր առողջացածներինը՝ 184 243, փաստացի բուժվողներինը՝ 16 134 (մեկ օրում ավելացել է 471-ով): Մեկ օրում արվել է 5869 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 915473 թեստ:

Leave a Response