Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 298, մահվան՝ 4 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 346 811 է, մահվան դեպքերինը՝ 9528
9.7k
Հայաստանում հունվարի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 298 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 346 811-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 8014 է:
Հունվարի 13-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը 1514 է, մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 9528-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 111 է, ընդհանուր առողջացածներինը՝ 333 311, փաստացի բուժվողներինը՝ 3972: Մեկ օրում արվել է 5465 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 625 952 թեստ:
add a comment