Առողջապահություն

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 1013, մահվան՝ 26 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 148 325 է, մահվան դեպքերինը՝ 3103

14.2kviews

Հայաստանում դեկտեմբերի 13-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1013 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 148 325-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 24 քաղաքացի, մահացածների թիվը 2486 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Դեկտեմբերի 13-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 617 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 26 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3103-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 648 է, ընդհանուր առողջացածներինը՝ 125 169, փաստացի բուժվողներինը՝ 20 053 (մեկ օրում ավելացել է 339-ով): Մեկ օրում արվել է 3119 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 548 359 թեստ:

Leave a Response