Կյանքը de factoՀասարակություն

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ԱԺ նախագահի քվեարկության գործընթացը վիճարկելու են Սահմանադրական դատարանում

209views

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ԱԺ նախագահի քվեարկության և ընտրության գործընթացը վիճարկելու են Սահմանադրական դատարանում՝ հաշվի առնելով, որ քվեարկությունը կատարվել է առանց երկու թեկնածուների մասնակցության։ Այս մասին ԱԺ նիստի ժամանակ հայտարարեցին «Հայաստան» խմբակցության քարտուղար Արվծիկ Մինասյանը և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։ Վերջինս շեշտեց՝ քանի որ գործընթաց տեղի է ունեցել Սահմանադրության խախտմամբ, իրենց խմբակցությունը նույնպես այդ գործընթացի սահմանադրականութունը վիճարկելու է ՍԴ-ում։

Այնուհետև ելույթ ունեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարևանյանը՝ ընդգծելով, որ երեկվա տեղի ունեցածը Սահմանադրության 94-րդ և 104-րդ հոդվածների  ընթացակարգային բնույթի խախտումներ է ենթադրել։

«Երեկ պարզվեց, որ քվեարկության գործընթացը ունեցել է տեխնիկական, բայց էական բնույթի խախտում։ Քվեաթերթիկները շրջանառության մեջ դրված լինելու պայմաններում, քվեարկությունը սկսված լինելու պայմաններում, անհասկանալի պայմաններում գործընթացը ընդհատվել է, քվեաթերթիկը փոխվել է, նորից սկսվել է քվեարկություն, որի ընթացակարգը ինքնին չէր կարող լինել։ Պետք է ավարտվեր նշված քվեարկությունը՝ անվավեր տրամաբանությամբ և նորից սկսվեր գործընթացը, որը տեղի չի ունեցել։ Դրա վերաբերյալ ևս գործընթաց կիրականացվի»,- ասաց Վարդևանյանը։

Leave a Response