Կյանքը de facto

Հայկական Կարմիր խաչը՝ Ճապոնիայի կառավարության աջակցությամբ, Իջևանին նվիրաբերել է 240 աղբաման, նաև աղբահավաք մեքենա

614views

Սեպտեմբերի 23-ին, 13։00-ին ՀԿԽԸ-ի կողմից իրականացվող «Իջևան քաղաքում թափոնների կառավարման կարողությունները բարձրացնելու համար աղբահավաք մեքենայի և աղբամանների տրամադրման» ծրագրի շրջանակներում Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ Տավուշի մարզի Իջևան քաղաքին հանձնեց 240 աղբաման և համապատասխան աղբահավաք մեքենա։ Ծրագիրն իրականացվել է Ճապոնիայի կառավարության ֆինանսավորմամբ։

Նվիրատվության համաձայնագիրը ստորագրեցին Իջևանի քաղաքապետի ժ․պ․ Արթուր Ճաղարյանը և ՀԿԽԸ գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը։ Արարողությանը ներկա էին ՀՀ-ում Ճապոնիայի Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պրն. Մասանորի Ֆուկուշիման, ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը։

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ հանդիսանալով աջակցող կառույց կառավարությանը մարդասիրական ոլորտում, մշտապես համագործակցում է տեղական ինքնակառավարման մարմինների հետ։ Այս ծրագրի պլանավորումը ևս իրականացվել է համատեղ և հիմնված է  եղել համայնքի խիստ կարիքի վրա։ Թափոնների կառավարումը և շրջակա միջավայրի բարելավումը Աղետների ռիսկի նվազեցման կարևոր բաղադրիչներից է, որը, ուղղված լինելով աղետների կանխարգելմանը, նպաստում է համայնքի դիմակայունության բարձրացմանը և հետևաբար՝ կայուն զարգացմանը։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը հայտնում է իր  շնորհակալությունը  Ճապոնիայի կառավարությանը՝ ի դեմս ՀՀ-ում Ճապոնիայի Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պրն. Մասանորի Ֆուկուշիմայի,  Իջևանի քաղաքի համար այսքան կարևոր նախաձեռնությանն աջակցելու, ինչպես նաև մարզպետարանին և քաղաքապետարանին՝ սերտ համագործակցության  համար,  — ասաց ՀԿԽԸ գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը։

Ճապոնիայի կառավարության և ժողովրդի անունից ինձ համար մեծ պատիվ է ներկա գտնվել Իջևան քաղաքում՝ համայնքի կարողությունների բարձրացմանն ուղղված աղբատար մեքենայի և աղբամանների տրամադրման եզրափակիչ արարողությանը։ Ուրախ եմ, որ այս ծրագրի շնորհիվ զգալիորեն կբարելավվի Իջևանի կենցաղային թափոնների կառավարման համակարգը, —  նշեց  ՀՀ-ում Ճապոնիայի Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պրն. Մասանորի Ֆուկուշիման։

Իջևանի քաղաքապետի ժ․պ․ Արթուր Ճաղարյանը շնորհակալություն հայտնեց Ճապոնիայի կառավարությանը և Հայկական Կարմիր խաչի ընկերությանը՝ համայնքի կարիքներին արձագանքելու և աջակցության տրամադրման համար։ Նա շնորհակալագրեր և հուշանվերներ հանձնեց հյուրերին։

Իջևանի քաղաքապետարանն ապահովելու է աղբի հավաքման գործընթացի հետագա տեխնիկական սպասարկումը։

Ծրագրի շրջանակներում օգոստոսի 30-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության Տավուշի Մարզային մասնաճյուղի 40 կամավորներ Իջևանում իրականացրեցին շրջակա միջավայրի մաքրության վերաբերյալ իրազեկում և շաբաթօրյակ՝ աղբից մաքրելով քաղաքի տարբեր բանուկ հատվածներ։

2020 թվականին Իջևանի քաղաքապետարանը դիմել էր ՀԿԽԸ-ին` աղբի կառավարման բարելավմանն աջակցելու համար: Համայնքի դիմակայունության բարձրացմանն ուղղված «Փոխենք մտածելակերպը, մաքրենք քաղաքը» ծրագրի միջոցով աղբի հավաքման համակարգի կատարելագործումը կնպաստի բնապահպանական իրավիճակի բարելավմանը և աղետների ռիսկը նվազեցմանը:

90-ականներին Իջևանով անցնող Աղստև գետի ջրերը աղտոտվում էին Դիլիջանի «Իմպուլս» գործարանի և Իջևանի Գորգերի գործարանի թափոններով: Այժմ գետը աղտոտող արդյունաբերական ձեռնարկություններ չկան, սակայն անհրաժեշտություն կա բարելավել աղբահանության գործընթացը, որպեսզի կենցաղային թափոնները չաղտոտեն ու չխցանեն գետը՝ ստեղծելով ջրհեղեղի ռիսկ:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ), լինելով Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային շարժման լիիրավ անդամ, առաջնորդվում է  Շարժման հիմնարար սկզբունքներով` Մարդասիրություն, Անկողմնակալություն, Չեզոքություն, Անկախություն, Կամավորություն, Եզակիություն, Համընդհանրություն։

Հանդիսանալով կառավարությանն աջակցող կառույց՝ մարդասիրական ոլորտում, ՀԿԽԸ-ն արդեն 101 տարի է գործունեություն է ծավալում հանրապետության ամբողջ տարածքում հետևյալ ռազմավարական ուղղություններով՝ աղետների կառավարում, բնակչության տեղաշարժ, սոցիալ – առողջապահություն, առաջին օգնություն, Որոնում, երիտասարդական, մարդասիրական արժեքների տարածում և այլն:

Leave a Response