Կյանքը de factoՀասարակություն

Հայ-ադրբեջանական շփման գծում սահմանային միջադեպեր չեն արձանագրվել

1.7kviews

Փետրվարի 11-ին և 12-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ իրավիճակը չի փոփոխվել, սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:

ՀՀ ԱԱԾ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:
ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները կատարում են առաջադրված խնդիրները և վերահսկում սահ­մա­նային իրավիճակը սահ­մա­նա­գո­տու ամբողջ երկայնքով:

 

Leave a Response